|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իսրայելում ձերբակալվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի քույրը՝ Սաբահա Ավադ ալ-Սալամահ Հանիեն։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության հայտարարությունը և աղբյուրները։
Հրատարակության տվյալներով՝ 57-ամյա կինը կասկածվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ շփման և Իսրայելում ահաբեկչություններին աջակցելու մեջ։ Նրան ձերբակալել են Թել Շևա քաղաքում, որտեղ իսրայելական ոստիկանությունը ռեյդեր է անցկացրել։
Հանիայի քրոջ տանը սպաները գտել են փաստաթղթեր, հեռախոսահամարներ և այլ ապացույցներ, որոնք կապում են նրան 2023 թ. հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: