|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը Հանիան սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիայի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր նստավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով: