ՀՀ ԱԺ-ում օրենքի նախագիծ է քննարկվում, որով քրեական պատիժ է նախատեսվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ կարդարացնեն թշնամու կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունը։
Նորմալ և ըստ էության ազգային, պետական անվտանգությանն ուղղված նախաձեռնություն է։ Բայց։
Իշխանությունը դեմ է այս օրենքին՝ համարելով, որ դա ընդդիմության քարոզչությունն է, քանի որ նախագծի հեղինակը ընդդիմությունն է։ ՔՊ-ի պատգամավորներից մեկն էլ «հանճարեղ» եզրակացության է գալիս, թե այս նախագծով էլ ընդդիմությունը ձգտում է ամեն ինչի գնով հասնել իշխանության։
Ակունք իմաստության։
Գոնե այս հրեշավոր արարքը տեսնելով, մեր հայրենակիցները պետք է վերջապես գիտակցեն, որ ՔՊ-ն պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, միայն թե պահի իր իշխանությունը։ ՔՊ-ն փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ պատրաստ է հրաժարվել և հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականությունից, աչք է փակում կամ համաձայնում է թշնամու ոտնձգությունների հետ։
Այս հրեշավոր դիրքորոշմամբ ՔՊ-ն հող է նախապատրաստում, որ վաղը, երբ թշնամին մտնի Տիգրանաշեն կամ Ոսկեպար, մոտենա Վարդենիսին կամ Ջերմուկին, Նիկոլ Փաշինյանը էլի ԱԺ ամբիոնից մարդկանց ականջներին լապշա կախի, թե դրանք վաղուց էին ծախած․․․ Այսպես բառացիորեն էշի տեղ են դնում մեր հանրությանը և թիկունքում պայմանավորվում թշնամու հետ։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ