Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
«Էրդողանը կարծես թե սկսում է գիտակցել՝ Սիրիայում հայտնվում է քրդական ծուղակում» - նշում է Տարասովը:
Մի կողմից, Անկարան հայտարարում է՝ մտադիր չէ ռազմական գործողություն իրականացնել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ, բայց միայն այն դեպքում, «եթե Սիրիայի նոր իշխանւթյունները լիակատար վերահսկողություն հաստատեն երկրի տարածքի, այդ թվում՝ քրդերի բնակության շրջանների նկատմամբ»: Մյուս կողմից, այն բացահայտորեն կապեր է պահպանում հայաթ թահրիր աշ-շամի գլխավրած նոր իշխանության հետ՝ փաստացի վերահսկելով նրա գործողությունները։
«Այսինքն՝ ստացվում է, որ ինքն իր հետ երկխոսում է։ Ընդ որում՝ Անկարան հաշվի է առնում Սիրիան Լիբիայի պես պառակտված պետության վերածելու ռիսկը, որտեղ գործում են շուրջ 40 տարբեր զինված խմբավորումներ։ Թուրքիայում լավ են հիշում նաեւ Եգիպտոսի օրինակը, որտեղ Մուրսիի կառավարությունը տապլվեց պետական հեղաշրջման արդյունքում։ Այդ պատճառով Սիրիայում Թուրքիայի քաղաքականութոյւնը զգուշավորություն է առաջացնում արաբական երկրներում», - նշել է Տարասովը։
Սպասվում է՝ շաբաթ Էրդողանը կմասնակցի Կահիրեում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ կքննարկի սիրիական նոր կառավարության ստեղծման հարցերը, շարունակել է քաղաքագետը:
Սա Անկարայի կողմից մշակվող սիրիական նախագիծն է, Թուրքիան դեռ նոր է ծրագրում Սիրիայի նոր կառավարության օրակարգի ստեղծումը։ Եվ այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ ՀՓՇ-ն դառնա սիրիական «հեղափոխության» գլխավոր նիզակը։ Եվ միայն այն բանից հետո, երբ Սիրիայում կայուն կառավարւթյուն կձեւավորվի, ՀՓՇ եւ այլ ընդդիմադիր խմբավորումները պետք է լուծարվեն, ինչը քիչ հավանական է: Իր հերթին, ահմեդ ալ-շարան հայտարարել է՝ իրենք «ձգտում են համաձայնության գալ քրդերի հետ եւ առաջարկել նրանց միանալ իր զինված ուժերին, ինչպես եւ պաշտպանության նախարարության ենթաայության տակ գտնվող մյուս խմբավորումները, ինչը նույնպես անիրատեսակն է։
Մեկնաբանելով նման առաջարկները՝ քրդական հետազոտությոնների կենտրոնի տնօրեն Նավաֆ Խալիլը նշում է՝ «քրդերի պահանջը պարզ է Ասադի ռեժիմի անկումից առաջ եւ հետո, որպեսզի Սիրիան լինի ժողովրդավարական, ապակենտրոնացված պետություն»: Նա Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի շրջանների ներկայացուցիչներին եւ մյուս խմբերին առաջարկում է հանդիպել Դամասկոսում՝ մշակելու երկրի ապագայի ձեւի տեսլականն ու սկսեն նոր հասրակական պայմանագրի նախապատրաստումը՝ առանց Թուրքիայի մասնակցության:
Բայց Անկարան դժվար թե ընդունի այնպիսի նախագիծ, որին կարող են աջակցել շատ արտաքին արեւմտյան խաղացողներ, այդ թվում՝ արաբական երկրները, բայց որը կխաթարի Սիրիայում Թուրքիայի նվաճած քաղաքական դիրքերը։ Պատահական չէ, որ նա հետաքրքրություն է ցուցաբերում այդ գործընթացում ներառել Ռուսաստանին եւ Իրանին՝ քրդական ուղղությամբ հակախաղ ապահովելու համար։ Բայց կա նաեւ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների խնդիրը եւ նրա մտահոգությունը Սիրիայում ձեւավորվող նոր իշխանության վերաբերյալ, որի մասին դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք նա պարտավորություն կստանձնի պահպանել Գոլանի վրա կատարված փաստը, թե ճանաչել քրդերի հատուկ կարգավիճակը: Դրա համար էլ հիմնական խնդիրը կողմերի բնույթն է, որոնք բանակցելու են Սիրիայի ապագայի շուրջ։ Թվում է՝ առջեւում շտ դժվարություններ կլինեն սիրիական ընդդիմության գլխավոր հովանավոր Էրդողանի եւ սիրիական ցնցումների հետ կապված։ Իսկ առայժմ իրավիճակը զարգանում է ուժային ուղղությամբ՝ հատկապես հաշվի առնելով բազմաթիվ զինված խմբավորումների ներկայությունը, որոնց նկատմամբ լիակատար վերահսկողությունը կարող է իրապես անհասանելի լինել», - ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի