Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Արևելյան Թուրքիան գրավելու»` դպրոցականների կոչին նախագահ Սերժ Սարգսյանը տվել է քաղաքական պատասխան, մինչդեռ դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դիտվել է որպես պատմության սխալ, ինչը պետք է ուղղվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի խոսքը Թուրքիան և Ադրբեջանը օգտագործեցին իրենց միավորման համար:
«ՀՀ նախագահի ցանկացած խոսք, որը վերաբերում է Թուրքիային, նրանք պարզապես օգտագործում են և փորձում դարձնել քննարկման առարկա»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է մեր նախագահի պատասխանին` նա նշեց, որ նախագահի խոսքը բավական հավասարակշռված էր և առավել հիմնավորված:
«Նա ասել է, որ մենք պետք է ունենանք հզոր պետություն, այսինքն` անմիջական ագրեսիայի կոչ չի հնչել: Չի եղել նաև Սերժ Սարգսյանի կողմից հայտարարություն, թե մենք գրավել ենք Արցախը»,- մեկնաբանեց Շահնազարյանը` հավելելով, որ ՀՀ նախագահն ասել է, թե մենք պաշտպանել ենք մեր հայրենիքի մի հատվածը թշնամիներից, իսկ թուրքական կողմը նրա խոսքը ներկայացրել է այնպես, թե մենք գրավել ենք Ղարաբաղը, իսկ մնացածը պետք է գրավի երիտասարդ սերունդը:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ