Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Արաղչիի այցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իրանն ակնկալում է Իսրայելի հնարավոր հարձակումը: Այս առումով տպավորություն է ստեղծվում, որ Իրանը փորձում է տարածաշրջանում հակաիսրայելական կոալիցիա ձեւավորել՝ խուսանավելով ներքին եւ դրսից պարտադրված «կարմիր գծերի» միջեւ, սիկ Իսրայելը, մինչեւ նոյեմբերի 4-ը ԱՄՆ նախագահի ընտրությունները, լուծումների տարբերակներ է փնտրում, բայց Իրանի վրա հարձակումներ չի իրականացնում: Ի՞նչ է հաջորդելու, այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Իրադարձությունների տրամաբանությունն Իսրայելին յուրահատուկ ծուղակի մեջ է գցել՝ իրավիճակը դուրս բերելով տարածաշրջանային եւ գլոբալ շահերի բարդ հավասարակշռության սահմանագծին։ Այս երկու ուղղությունները փոխկապակցված են: Իսրայելն արդեն երրորդ շաբաթն է, ինչ զերծ է մնում Իրանի վրա հարձակումից: Ավելին, նա հայտարարել է՝ ստիպված է նեղացնել իր ռազմական հնարավորությունների շրջանակը, համաձայնել է հարվածներ հասցնել միայն ռազմական օբյեկտներին, որպեսզի չընդլայնվի պատերազմը: Նրա գործողությունների մյուս սցենարները աջակցություն չեն գտնում ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ դաշնակիցների կողմից:
Պատճառներից մեկն այն է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ փակ բանակցույթունների ժամանակ հայտարարել է՝ Իսրայելի հարձակման դեպքում անմիջապես կհաջորդի պատասխան հարված՝ իրավիճակը տարածաշրջնային լայնամասշտաբ պատերազմի փուլ տեղափոխելով: Սակայն Մերձավոր Արեւելքում լարվածության նման սրումը կարող է ուղղակիորեն ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրություների արդյունքների եւ տարածաշրջանում նրա շահերի անվտանգության վրա, ինչը մեծացնում է Սպիտակ տան զգայունությունն Իրանի վրա իսրայելական հնարավոր հարձակման նկատմամբ: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն փորձում է հակամարտությունն անցկացնել գլխավոր կրիտիկական կետի՝ նախագահական ընտրությունների միջոցով: Միեւնույն ժամանակ, դա պայմաններ է ստեղծում Մերձավոր Արեւելքում Հավաքական անվտանգության գաղափարի քննարկման համար, ինչով ակտիվորեն զբաղվում է իրանական դիվանագիտությունը, սակայն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերափոխման համատեքստում: Ճիշտ է խնդիրն այն է, որ այս տարածաշրջանում երբեք չի եղել ոչ մի խոշոր մեծ խաղացող, որի շուրջ կառուցվում է մնացած ամեն ինչ, բայց կան մի շարք միջին տերություններ, որոնք անընդհատ մրցակցում են միմյանց հետ:
Ինչ վերաբերում է Իսրայելին՝ ապա նա ինքնին ի վիճակի չէ ձգձգված հակամարտություններ վարել իրեն գերազանցող հակառակորդների դեմ եւ չի կարողանա ամբողջությամբ ոչնչացնել իր թշնամիներին կամ նրանց դուրս բերել պատերազմից: Այնպես որ, առջեւում մեծ իրադարձություններ են», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի