Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
«Էրդողանն արձանագրում է Սիրիան մի քանի էթնո-կրոնական շրջանների մասնատելու իրապես գոյություն ունեցող փաստը, որոնք վերահսկում են զինված խմբավորումները: Դամասկոսի նոր կառավարությունը փորձում է դրանք միավորել մեկ ամբողջության մեջ, բայց պետականութայն միասնական գաղափարախոսության բացակայությւնը դժվարացնում է նման գործողությունները: Այժմ երկրի մի մասը՝ ներառյալ նրա խոշորագույն քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը եւ Դամասկոսը, վերահսկում է իշխանության եկած եւ ինքնալուծարման մասին հայտարարած ՀԹՇ-ն՝ կազմակերպության ղեկավարի գլխավորությամբ:
Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի զգալի մասը վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժեր զինված քրդական կազմավորումների կողմից: Դրուզները կոմպակտ կերպով ապրում են Դամասկոսի հարավում, կան նաեւ արաբական հզոր ցեղեր: Ափամերձ Լաթաքիայում ապրում են շիաներին մոտ գտնվող ալեւիներ: Նրանք բոլորը հանդես են գալիս Սիրիայի դաշնայնացման, իրենց վերահսկողության տակ գտնվող տարծքներում ինքնուրույն ինքնավար վարչակազմի եւ սեփական զինված ուժերի պահպանման օգտին: Միասնական զինված ուժեր ստեղծելու մասին կառավարության հետ նրանց բանակցությունները մեծ դժվարությամբ են ընթանում: Քրդերը պնդում են, որ ինքնավարությունը պահպանվի ընդհանուր հրամանատարության առկայության դեպքում, սիկ Սիրիայի ղեկավարությունը Թուրքիայի ճնշմամբ պահանջում է ցրել Սիրիայի դեմոկրատական ուժերը եւ անհատական կարգով միանալ կառավարական բանակին», - բացատրել է Տարասովը:
Ընդ որում՝ յուրաքանչյուր էթնիկ խմբավորման հետեւում կանգնած են արտաքին ուժեր՝ դրուզներին աջակցում է Իսրայելը, քրդերին՝ ԱՄՆ – ը, ալեւիներին՝ Իրանը, իսկ արաբական ցեղերին՝ արաբական աշխարհի երկրները: Նման պայմաններում Սիրիան իր թեւի տակ միավորելն առանց արտքին գործոնների հետ պայմանավորվածությունների հասնելու գրեթե անհնար է, իմնչդեռ Թուրքիան մտադիր է Դամասկոսի համար դառնալ գերիշխող արտաքին ուժ: Բայց այդ ուղղությմբ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է արագ վերաճել էթնիկ եւ միջկրոնական հակամարտության, կարծում է քաղաքագետը: Եվ ոչ միայն դա: Դամասկոսը սկսել է ավելի մեծ արտաքին դրեյֆ ցույց տալ դեպի Սաուդյան Արաբիա, որը Թուրքիայից տարբերվող դիրքորոշում ունի քրդական հարցում եւ փորձում է սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը: Նույն մարտավարությունն է որդեգրել եւ Իսրայելում, եւ Իրանում, նշել է Տարասովը:
Մի խոսքով՝ Էրդողանը, կարծում են շատ փորձագետներ, հայտնվել է «սիրիական ծուղակում», որից դուրս գալը նրա համար շատ դժվար կլինի, հատկապես այն իրավիճակում, երբ սահմանափակ են սողացող էքսպանսիայի հնարավորությունները: Բայց, ի վերջո, Սիրիայում դաշնային կառույց արդեն գոյություն ուներ:
«Հիշեցնեմ՝ 1920-ական թվակններին Սիրիայի Արաբական թագավորության տարածքում ձեւավորվել են Դամասկոս պետությունը, Հալեպ պետությունը, Ալեւիների պետությունը (հայտնի է որպես Լաթաքիայի Սանջակ), Ջաբալ ալ-Դրուզը (դրուզների պետություն), Ալեքսանդրետի սանջակը (այժմ՝ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգ) եւ մեծ Լիբանանը: Չկար քրդական ինքնավարություն, քանի որ Ֆրանսիան Թուրքիայի հետ հարաբերությւնները չփչացնելու համար մերժեց քրդերի, հայերի եւ ասորիների պատվիրակությանը: Սիրիայի ներկայիս իրավիճակում, յանուամենայնիվ, ուրվագծվում է քրդական ինքնավարությունը՝ իր երեք կանտոնների համակարգով, Ալավիական, սուննի՝ մայրաքաղաք Հալեպով, եւ, հնարավոր է, դրուզական ինքնավարություն, ինչպես նաեւ Դամասկոսը՝ կենտրոն, որը սկզբունքորեն պետք է զբաղվի պաշտպանությամբ եւ արտաքին քաղաքականությամբ: Ճիշտ է, Թուրքիան այդ տարբերակի դեպքում, ուտում է քթին: Ուստի Էրդողանն ընտրում է ապագա հնարավոր լուծումները», - ամփոփում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի