|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական զորքը ազատագրել է ԴԺՀ-ի Ստորոժևոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստորոժևոյե բնակավայրը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։