Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրեոբրաժենկա բնակավայրը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Պրեոբրաժենկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Խմբավորման մարտիկները Ուլյանովկա, Ուսպենովկա, Կրասնոարմեյսկ, Նովոէկոնոմիչոե և Միրոլյուբովկա բնակավայրերի շրջաններում պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի 7 բրիգադների
Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ անցած օրվա ընթացքում երկրի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայան, անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություն և անանձնակազմ մոտորանավակների պահեստ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։