Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սիրիայի նոր իշխանությունները նախատեսում են Իրաք վերադարձնել 2,4 հազար սիրիացի զինվորականներին, ովքեր դասալքվել են Դեր Զոր նահանգից։ Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակության համաձայն՝ Սիրիայի նկատմամբ վերահսկողություն հաստատած զինված ընդդիմության միացյալ ուժերի գլխավոր հրամանատարությունը բանակցություններ է վարում իրաքյան իշխանությունների հետ Բաշար ալ Ասադի տապալումից հետո Իրաքում ապաստանած զինվորների և սպաների արտահանձնման շուրջ։
Մինչ այս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական գործողություն չի իրականացնի Սիրիայում քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» դեմ, եթե երկրի նոր իշխանությունները լիակատար վերահսկողություն հաստատեն երկրի տարածքի վրա, ներառյալ այն տարածքները, որտեղ ապրում են քրդերը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։