|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:
Mirror պարբերականի հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստին ցանկանում է կրկին իր թիմում տեսնել գերմանական թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով ակումբի գործադիր տնօրեն Յոհակին Վատցկեին հայտնել է, որ ուրախ կլիներ, եթե դորտմունդյան ակումբը հունվարին վարձավճարով ձեռք բերեր Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դորտմունդյան ակումբի գործադիր տնօրենը բացառել էր հայ ֆուտբոլիստի վերադարձը «Բորուսիա»: