Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելիներս,
Այսօր հանդիպում եմ ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ։ Նա ցանկություն է հայտնել վերադարձնել իր փոքրիկներին և զբաղվել նրանց խնամքով։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում երկվորյակների մայրիկը կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Հետևաբար, ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կասեցված է։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակել ենք ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Անձամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել և հայտնել են իրենց պատրաստակամությունը մայրիկին և փոքրիկներին աջակցելու համար։
Այս հարցը հնարավոր է դառնում լուծել հասարակության և պետության կազմակերպված և միասնական մոտեցման և վերաբերմունքի առկայության պարագայում։
Կարող եք շարունակել աջակցության ձեր առաջարկները ուղարկել իմ կամ նախարարության ֆեյսբության էջին կամ այլ նախընտրելի միջոցով։ Մասնագետների հետ մեկտեղ կգտնենք փաթեթային լավագույն լուծումը։
Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հարգանքով՝ Մանե Թանդիլյան»