Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաշինգտոնն առաջարկում է Թեհրանին՝ ԱՄՆ ինքնաթիռ ուղարկել, որպեսզի վերցնեն իրենց 11 քաղաքացիներին, որոնց ԱՄՆ իշխանությունները պատրաստ է արտաքսել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է Քաղաքացիության և ներգաղթի հարվերով ծառայության տնօրեն Քեն Կուչինելլին. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մեզ մոտ է ձեր 11 քաղաքացիները, որոնք մեր երկրում ապօրինաբար են և ցանկանում են վերադառնալ ձեր երկիր։ Ի՞նչ կլինի, եթե դուք չարթերային ռեյս ուղարկեք, իսկ մենք ձեզ վերադարձնեն միանգամից 11 քաղաքացու», - գրել է ամերիկացի պաշտոնյան։
Ըստ ամերիկացիների՝ նրանք բազմիցս փորձել են վերադարձնել իրանցի գիտնական Սիրիուս Ասգարիին, սակայն Թեհրանը միայն վերջերս է հայտարարել, որ ցանկանում է նրան վերադարձնել։
Մայիսի 10-ին իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիր Ալի Ռաբիին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել փոխանակման վերաբերյալ՝ առանց այլ նախապայմանների։