Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի դեմ։ Այս մասին հայտարարել են Լիտվայի եւ Էստոնիայի արտգործնախարարները։
«Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացված բռնությունները հանցագործություն են և հակասում են մարդու իրավունքներին։ Ես կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել»,- համացանցում գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Լիտվան պատժամիջոցներ է սահմանել վրացի 17 պաշտոնյաների նկատմամբ։
«Էստոնիայի հետ համաձայնությամբ մենք ընդլայնել ենք պատժամիջոցների տակ գտնվող վրացի քաղաքական գործիչների ցուցակը՝ ավելացնելով ևս 17 հոգու, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք չենք հանդուրժի բռնությունը կամ ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ. Եկել է ԵՄ մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները զգուշացրել էին Վրաստանի իշխանություններին և Կոբախիձեին, որ կարող են պատժամիջոցներ սահմանվել։