Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարեցին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։
«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաի դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքի մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի Գոմելաուրիից, պատժամիջոցների տակ են հայտնվել նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլին եւ նրա տեղակալ Միլերի Լագազաուրին:
Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վրաստանի իշխանությունները սկսել են ցույցերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ ընդդիմության համակարգված ճնշումն այն բանից հետո, երբ հասարակությունը դեմ է հանդես եկել «Վրացական երազանքի» որոշմանը ՝ դադարեցնել երկրի շարժումը դեպի եվրոպական ապագա»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի խոսքով՝ պատժամիջոցները «ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Վրաստանի ժողովրդին և կդիտարկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավորությունները»։
Բրիտանական իշխանությունների հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված Վրաստանի ներկայացուցիչներին «սպառնում են Մեծ Բրիտանիա ուղեւորությունների արգելքներ եւ ակտիվների սառեցում»: