|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ Սենատը կքննարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին երկկուսակցական օրինագիծը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԱՄՆ Սենատի նախաձեռնությունը ոչ միայն նպատակ ունի սահմանափակումներ դնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության և այլ պաշտոնյաների վրա, այլև նախատեսում է առնվազն 50 միլիոն դոլար հատկացնել «Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության նախագծերին աջակցելու համար», ինչպես նաև երկրում «օտարերկրյա վնասակար ազդեցության» հետաքննություն է նախաձեռնում:
Նշվում է, որ օրինագիծը նաև կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսությունը, որի ընթացքում «երկու երկրները համատեղ աշխատել են անվտանգության և ժողովրդավարության հարցերի շուրջ»: