կարևոր
4786 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 19:32
Աշխարհ

Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, որպեսզի չսրի հարաբերությունները հնարավոր ռիսկերի պատճառով, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

«Վրաստանը հստակ հայտարարել է երկու բանի մասին՝ մենք բարեխղճորեն հետևում ենք եվրոպական հայտին, ինչպես նաև Վրաստանը չի դառնա մի տարածք, որտեղ հնարավոր կլինի շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Վրաստանը չի պատրաստվում երկկողմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․.. Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն ու բնակչությունը, ինչպես նախկինում, համոզվել են, որ սա ամենաճիշտ և ազնիվ մոտեցումն է. մի կողմից մենք բաց ենք միջազգային ջանքերի համար, որոնք ուղղված են Ռուսաստանին պատժամիջոցների միջոցով ստիպելու դադարեցնել Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմը։ Մյուս կողմից, մենք լրացուցիչ երկկողմ պատժամիջոցներ չենք սահմանում՝ ելնելով մեր բնակչության ազգային շահերից, որպեսզի չսրենք հարաբերությունները, քանի որ, իհարկե, Վրաստանը նախկինի պես գտնվում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության բարձր ռիսկի գոտում։ Այդ պատճառով մեր ազգային շահերը թելադրում են, որ հարաբերությունների էսկալացիա տեղի չունենա», - հայտարարել է Պապուաշվիլին։

Նա նաև հայտնել է, որ վրացական իշխանությունները չէին կարող ազդել դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը վերացնելու ՌԴ որոշման վրա: «Դրանք պատժամիջոցներ են, որոնք ավելի վաղ Ռուսաստանը միակողմանի ռեժիմով սահմանել էր Վրաստանի նկատմամբ։ Այդ պատժամիջոցների սահմանումը եւ վերացումը Ռուսաստանի որոշումն է, այդ կապակցությամբ մենք ոչ մի ազդեցություն չէինք կարող ունենալ», - հայտարարել է խորհրդարանի խոսնակը։