կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 16:26
Աշխարհ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Մալայզիայի 37 ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Մալայզիայի 37 ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի ռազմաբժշկական հետազոտությունների ակադեմիայի և դրա 11 գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև Չինաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Մալայզիայի մի շարք՝ էլեկտրոնիկայով զբաղվող ընկերությունների նկատմամբ: Փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«ԱՄՆ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն քայլեր է ձեռնարկել ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը ուղղված շարունակական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ, որոնք կապված են Չինաստանի ջանքերի հետ՝ զարգացնելու և կիրառելու կենսատեխնոլոգիա և ռազմական օգտագործման այլ տեխնոլոգիաներ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Առևտրի նախարարության փաստաթղթում ասվում է, որ Չինաստանի ակադեմիան և նրա 11 ինստիտուտները «կիրառում են կենսատեխնոլոգիական գործընթացներ՝ աջակցելու չինական բանակին, այդ թվում՝  ունեն զենք՝ ուղեղը կառավարելու համար»:

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ Չինաստանը օգտագործում է կենսատեխնոլոգիան և բժշկական նորարարությունները «իր ժողովրդի վրա վերահսկողություն իրականացնելու և էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ճնշելու համար»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնիկայի ընկերությունների դեմ պատժամիջոցներին, մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ նման որոշում է կայացվել «ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին վերահղելու կամ վերահղման փորձերի պատճառով»։