Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Օրեր առաջ ավտոբուսի վարորդների բողոքի ակցիայի ժամանակ վարորդներն ասացին, որ ավտոբուսներն ուղևորափոխադրումներ չիրականացնելու ժամանակահատվածում չեն անջատում շարժիչները, որ ավտոբուսներում տեղադրված վճարման համակարգերը (վալիդատորները) չանջատվեն։
Yerkir.am-ը քաղաքապետարանին խնդրել էր պատասխանել հետևյալ հարցին. քանի՞ լիտր դիզվառելիք է ծախսվում ավտոբուսների վալիդատորների անխափան աշխատանքի համար: Քաղաքապետարանից, ժողովրդական լեզվով ասված, ցրել են հարցը՝ պատասխանելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրման պատասխանատու անձանց կողմից նման պաշտոնական հայտարարություն չի արվել:
Դիմել ենք նորից՝ ասելով, պարո՛ն Ավինյան, մենք չէինք հարցրել՝ ո՞վ է հայտարարել, մենք խնդիր էինք բարձրաձայնել, որը կարելի էր չշրջանցել և պարզաբանել՝ կա՛մ անջատվում են, և սխալ է նման բան հայտարարելը, կա՛մ՝ այո՛, ավտոբուսներն ուղևորափոխադրումներ չիրականացնելու ժամանակահատվածում չեն անջատում շարժիչները, որ ավտոբուսներում տեղադրված վճարման համակարգերը (վալիդատորները) չանջատվեն, որի համար ծախսվում է հավելյալ էսքան տոննա վառելիք: Տարրական բան, որը հասկանալու համար անգամ դպրոց պետք չի գնալ:
Հարցի վերաբերյալ պարզաբանումն ստանալուն պես այս մասին կտեղեկացնենք հանրությանը: