Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, «որովայնի առաջնային պատի ձախ կողմնային շրջանի ծակած կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է լվացքի մեքենայի շարժիչը մասնատելու ժամանակ` պտուտակահանով անզգուշաբար վնասելով իրեն:
Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության` Արման Կ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` բացառելով մարմնական վնասվածքի ստանալը վերոգրյալ պայմաններում:
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վերջնամասում 1984 թ. ծնված Ռաֆիկ Բ.-ն ծալովի դանակով հարվածել է Արման Կ.-ի որովայնին և պատճառել վնասվածքը: Ռաֆիկ Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Հետաքննությունը շարունակվում է: