|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Գերմանիան հակված է Ուկրաինային 12 IRIS-T SLM տեսակի ՀՕՊ համակարգերի մատակարարման ծրագրի իրականացմանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ըստ գործակալության աղբյուրի՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը կիրականացվի նախկին պայմանավորվածությունների համաձայն։
Նշվում է, որ ՀՕՊ համակարգերի չորս միավոր արդեն իսկ առաքվել է, ևս երկուսը նախատեսվում է առաքել մինչև տարեվերջ, իսկ մնացած վեցը՝ ավելի ուշ:
Գերմանական ռազմաօդային ուժերը IRIS-T համակարգերի՝ մինչ այժմ պատվիրված վեց միավորից առաջինն արդեն առաքել են Ուկրաինա: