կարևոր
2464 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 11:34
Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվել

«Վեոլիա Ջուր»-ը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվել

Երևանին անհրաժեշտ է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա նշեց, որ վերջին օրերին անձրևների հետևանքով մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում. ստորգետնյա անցումներում, նույնիսկ մետրոպոլիտեն են ներթափանցել մակերևութային ջրերը։

«Սա արդարացում չէ, բայց պետք է ասեմ, որ տեղումների քանակը մեծ է ու գերազանցում է նորման, ցանկացած համակարգի թողունակություն նման գերնորմատիվային տեղումների դեպքում կարող է չբավականացնել, ինչի դեպքում էլ տեղի են ունենում ջրականգեր, բայց հաշվի առնելով հեղեհատար համակարգերի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ հիմնավորել ենք, որ քաղաքը պետք է համալրել հեղեհատար նոր համակարգով»։

Նա տեղեկացրեց, որ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, բացահայտվել է 2 խնդիր. Բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած՝ ոչ բավարար, քայքայված, կիսատ գործող հեղեհատար համակարգի վերականգնման խնդիրը։

«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում»,- ասել է նա։

Ըստ Արեյանի, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 29 հասցեներում բացակայում է հեղեղատար համակարգը և կա դրա կառուցման աշխատանքների անհրաժեշտությունը։

Կամո Արեյանի խոսքով, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար. «Այս հեղեղատար համակարգը ներկայացրել ենք, որ հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերւթյանը, բայց գործընթացը դանդաղում է»։
Արեյանն ասաց, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, բայց լավ չի սպասարկում։