|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ռուսաստանը, արձագանքելով ԱՄՆ-ի գործողություններին, ակտիվացնում է լրամշակումն ու սկսում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը եւ կրկին զգուշացնում է Վաշինգտոնին, որ աշխարհի ցանկացած տարածաշրջանում նման ամերիկյան համալիրների հայտնվելու դեպքում Մոսկվան կվերացնի դրանց տեղակայման իր միակողմանի մորատորիումը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ «մեր երկրին բազմապլանային հրթիռային սպառնալիքներն ավելացնելու ձգտումով ԱՄՆ-ն բացահայտ եւ հստակ ձեռնամուխ է եղել տարբեր շրջաններում միջին եւ փոքր հեռահարության հրթիռներով ցամաքային համալիրների տեղակայման ճանապարհին, որոնք ավելի վաղ արգելված էին ՄԳՌԽ-ի (Միջազգային գործերով ռուսաստայան խորհուրդ) մասին պայմանագրով»: