կարևոր
1522 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-08 18:00
Հասարակություն

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է  առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երեւանում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+6, 

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝+6+9,

Տավուշում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+7,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ 0-2,  ցերեկը՝ +5+8, 

Արմավիրում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+9, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+13,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +8+11։