կարևոր
4444 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-27 18:00
Հասարակություն

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ, որոշ տեղերում՝ թաց ձյուն

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ, որոշ տեղերում՝ թաց ձյուն

Հայաստանի տարածքում, նոյեմբերի 27-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:

Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0+2 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը 9-11 աստիճան տաքություն:

Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ + 3 + 7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ + 4 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ + 7 + 10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ + 3 + 6,

Լոռիում՝ գիշերը՝ -4+ 1, ցերեկը՝ + 6 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 8 + 11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ + 2 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 6 + 10,

Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ + 11 + 13,

Արմավիրում՝ գիշերը՝ 2 + 1, ցերեկը՝ + 10 + 12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ + 2 + 4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ + 6 + 11,

Արցախում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 9 + 12։