կարևոր
2767 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-17 18:06
Հասարակություն

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն,  18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։  Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում  դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +8+10։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ +3+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝  -8 -13, ցերեկը՝ -1 - 3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9 - 14, ցերեկը՝ -1-3, 

Լոռիում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -1 +2,

Տավուշում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +1+5,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -9 -13, ցերեկը՝ -2 -4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4 -6, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +4 +6, 

Արմավիրում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +4 +6, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9 -12, ցերեկը՝ -1 -3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+8,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0+10։