կարևոր
3406 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-18 18:02
Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ. հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում

Սպասվում է անձրև և ամպրոպ. հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունիսի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 Ինչպես Yerkir.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 18-ի ցերեկը սպասվում է, 19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+26,  

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ + 22 + 25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 21 + 25,

Լոռիում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ + 21+ 26,

Տավուշում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 25 + 30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 20 + 24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+31,

Արարատում՝ գիշերը՝ +15 + 18, ցերեկը՝ + 31 +33,

Արմավիրում՝ գիշերը՝ +15 + 17, ցերեկը՝ +31 + 33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31 +33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +22 +24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 29 + 32։