|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո ընդդիմությանը կոչ է արել «չառաջնորդվել վրեժխնդրությամբ», այլ «միավորվել և վերականգնել երկիրը»։
«Այսօր մենք հույս ունենք, որ Սիրիայի ժողովուրդը կվերափոխի իր ապագան, բայց դա միայնակ չի կարող անել: Միջազգային հանրությունը պետք է աջակցի Սիրիայի ժողովրդին։ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ նա հոգ է տանում սիրիացի ժողովրդի բարօրության մասին։ Արդեն միլիոնավոր սիրիացիներ կարող են վերադառնալ իրենց երկիր»,- ասել է Ֆիդանը։
Արտգործնախարարը նշել է, որ չգիտի, թե որտեղ է գտնվում երկիրը լքած Բաշար Ասադը։
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե որտեղ է Ասադը։ Մենք չգիտենք, թե որտեղ է նա։ Երևի Սիրիայից դուրս է։ Թուրքիան գիտեր բոլոր խնդիրների մասին, ռեժիմը (Ասադը) կամաց-կամաց քայքայվում էր։ Մենք ջանքեր գործադրեցինք դա կասեցնելու համար, բայց կապ չեն ունեցել սիրիական իշխանությունների հետ»։