Փոխարժեքներ
17 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Ալիևի հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել «արևմտյան ադրբ.» կոչված կեղծ միավորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով:
Զարմանալի չէ, քանզի Ադրբ. պետությունը, հանձինս Ալիևի, իր առաջ նպատակ է դրել վերացնել հայկական պետությունը: Նրա բոլոր քայլերը ուղղված են հենց սրան, իր և Թուրքիայի այս օրակարգը իրագործելուն: Կասկած չունեմ, որ Նիկոլների իշխանության ամեն օրը էլ ավելի է դրանց մոտեցնում Հայաստանը վերացնելու ծրագրի իրագործմանը: Վերջին տարիներին հանգել եմ նրան, որ սրանց օրակարգը թշնամու օրակարգի հետ նույնական է: Այլապես չէին անի այն բոլոր հակահայ գործողությունները, որ հիմա անում են:
Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցավեցնում և մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր և անպատասխանատու լինելը: Շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղյակ են, բայց անհաղորդ, կարծում են, թե հասցնելու են փախչել:
Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակությունը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցվածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է և նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ հույս տվեք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման հույսեր ուներ, կորցրեց Ղրիմը, հաջորդիվ լինելու է Դոնբասն ու մնացյալ այլ տարածքներ:
Նման հույսեր ունեին Իրաքն ու Սիրիան նույնպես, նայեք թե քանի մասի են մասնատվել և փաստացի ինչ վիճակում են:
Այս գրառումը մեղավորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերության վիճակից իմացության և պատասխանատվության դաշտ բերելու համար է:
Ինչքան շատ խոսենք սրա մասին այնքան շատ մարդ կսկսի գիտակցության գալ: Խոսեք ու տարածեք այս ամենի մասին անդադար»: