|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է:
Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը:
Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները»: