Քաղաքացի Արմեն Մինասյանը սոցցանցի իր էջում պարզաբանում է տարածել, որտեղ ժխտում է իր մասնակցությունը Մեղրիի ցույցերին, իսկ իշխանամերձ լրատվամիջոցների տարածած հայտարարությունները համարում կեղծ և շինծու:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Մինասյանի պարզաբանումը.
«Իշխանական լրատվամիջոցների կողմից տարածված նյութերը` կեղծ են և շինծու, հարիր իրենց վարքին։ Մեղրիի ցույցերին չեմ մասնակցել, նյութերում առկա քաղաքացու հետ նույնական չեմ։
Իհարկե, իշխանությունը պատճառ ունի` իր իշխանությունը երկարաձգելու համար` ամեն գնով ինձանից ազատվելու, քանզի Շուշիի վերադարձի իմ գաղափարները մարդ առ մարդ փոխանցում եմ, և արդյունքից գոհ եմ։
Ուղղակի ամոթ է, որ այն փնթի ձևով է շինվում»։