| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1093 դիտում,
        
            1093 դիտում,  10 ամիս առաջ - 2024-12-05 09:41
            10 ամիս առաջ - 2024-12-05 09:41  
         
                
            «Հրապարակը» գրում է․ Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»:
Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել։