Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։
Տրված խոստումների տոտալ ձախողումը ինր-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրքված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու գրեթե բան չի մնացել, հետևաբար ընտրողաբար վերցված որոշ ցուցանիշներով փորձեցին համեմատվել նախորդ իշխանությունների հետ։
Իրականում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր։
Հիմա ներկայացնեմ ընթացիկ պետական կառավարման իրական բնույթին վերաբերող հավաքական որոշ ցուցանիշներ, որոնք այս իշխանությունները խնամքով թաքցնում են։
Նախ՝ եկան իշխանության և խոստացան բերել համատարած երջանկություն, ըստ այդմ՝ տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում և այպես շարունակ՝ չկատարվող խոստումներ, անսահման աճող պոպուլիզմ։
Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները՝
Ի դեպ, այս ժամանակահատվածում իրենց կողմից հնչեցվող տվյալներով պետական բյուջեի եկամուտներն աճել են շուրջ 4,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ պետական պարտքն էլ՝ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։
2021 թվականի իրենց նախընտրական նոր ծրագրով նորից խոստացան՝
Իսկ ի՞նչ է արձանագրվել իրականում՝
Շուրջ երեք տարի նվազագույն և բազային կենսաթոշակի, անապահովության նպաստների չափերը չեն ավելացել։ Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։
Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36000 դրամ, որը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից (41980 դրամ), անապահովության նպաստի չափը ավելի, քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75811 դրամ), իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի, քան 40 տոկոսով։
Այսինքն՝ նվազագույն թոշակ, անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, իսկ միջին կենսաթոշակ ստացողները՝ չափավոր աղքատ։
Ավելին՝ աղքատության մակարդակի չնչին՝ 1 տոկոսային կետով նվազման պարագայում, հակասոցիալական քաղաքականության հետևանքով անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 2024 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։ Փաստորեն, նվազում է նաև սոցիալական աջակցության հասցեականությունը։
«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», «աղքատներին օգնենք, որ աշխատեն ու ապրեն» կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը ո՛չ ավել, ո՛չ պակաս կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։
Հետևանքը չի ուշանում՝ փոքր և միկրո բիզնեսով ինքնազբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց աշխատանքով ստեղծվող միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են։
Այսինքն՝ Կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին։
2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով։ Նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։
2021 թվականից էլ «շքեղության հարկի» քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացրացնում են՝ 4-5 անգամ։ Զուգահեռաբար՝ վերացրեցին նաև ցածրարժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը
Ի դեպ, օրերս մերժեցին ցածրարժեք գույք ունեցող անապահով խավի գույքահարկի թռիչքաձև հետագա աճը կասեցնող օրենսդրական նախագիծը, որը ներկայացրել էինք Ազգային ժողովի քննարկմանը։
Ակնհայտ է՝ «հարկ տուր, որ ասֆալտ անենք» բանաձևի ներքո խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են առանց այն էլ խոցելի խմբերի քաղաքացիների սոցիալական խնդիրները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Սա, իհարկե, արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների սոցիալական բողոքը՝ ավելացող դրսևորումներով։
Այստեղ էլ լուծումը նույնն է․ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ բացարձակ անպատասխանատու և ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում և այլընտրանք չունի։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ