կարևոր
910 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-25 17:54
Հասարակություն

Խոստացված և չկատարված ծրագրերը տեղափոխում են հաջորդ տարի՝ նոր խոստումներով և մերկապարանոց հիմնավորումներով․ Արմեն Ղազարյան

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը։

Այս իշխանությունը առիթը բաց չի թողնում՝ խոսելու համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից։ Հատկապես, իրար հերթ չտալով, այս մասին խոսում են հերթական հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու և քննարկումների ընթացքում։ Խոստանում են համայնքներին համաչափ զարգացում, դպրոցաշինություն, նոր մանկապարտեզ ու ջրամբար, ճանապարհ ու այլ ենթակառուցվածքներ։ Ներկայացնում են ուռճացված ֆինանսավորում։ Սակայն փաստը ցույց է տալիս, որ իրենք ի սկզբանե լավ էլ գիտեն, որ այս ծրագրերը չեն իրականացնելու։ Իսկ հաջորդ տարվա կատարողականի քննարկման ժամանակ էլ մի բան խաբում, մանիպուլացնում և անցնում են առաջ։ Լավագույն դեպքում էլ խոստացված և տարիներով չկատարված ծրագրերը տեղափոխում են հաջորդ տարի՝ նոր խոստումներով և մերկապարանոց հիմնավորումներով։ Հիմա ներկայացնեմ այս խնդրին վերաբերող փաստական որոշ տվյալներ։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերի 27-ի Կառավարության N 2085-Ա որոշմամբ շուրջ 39,5 միլիարդ դրամի համայնքային սուբվենցիոն չիրականացված ծրագրեր տեղափախվել են այս տարի՝ իբրև կատարման նպատակով։ Իսկ միայն Գեղարքունիքի մարզում չի իրականացվել մոտ 100 ենթածրագիր շուրջ 5 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ։ Այս ընթացքով, բնականաբար, արդեն իսկ պարզ է, որ չեն կատարվելու նաև այս կառավարության 2021-2026 թվականների համար խոստացված սուբվենցիոն ծրագրերը և ակնկալվող արդյունքները։ 

Մանրամասն՝ տեսանյութում