Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ շարունակ քարոզարշավի են եկել տարբեր մասնակիցներ, մենք ունենք երկու հարց որ կարևոր է ամբողջ մեր Ագարակի բնակչության համար, չեն լուծել՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ագարակ համայնքում հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասաց համայնքի բնակիչներից մեկը։
«Առաջին հարցը՝ տարիներ շարունակ մենք ասել ենք, որ ոռոգման ջուր չունենք։ Եկել են տրուբա են գցել, կիսատպռատ, արդեն երկու տարի է։ Բոլորս էլ գիտենք, որ գազը մեր Ագարակով է գնում, բայց տարիներ շարունակ խոսք են տվել, բայց մենք գազ չունենք»,-ասաց Ագարակի բնակիչը։
Փաշինյանն ընդունեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ ևս գազի հարցը բարձրացվել է։ Այժմ մրցույթը հայտարարված է, սա, ըստ նրա, նշանակում է, որ Մեղրի խոշորացված համայնքում գազամատակարարման հարցը լուծվել է։
«Ջրի մատակարարման հարցով․ մենք հարց ենք դրել, որ ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման ջրի ցանցը տարածված լինի այնքան, որքան էլեկտրական հոսանքը։ Սա մեր ռազմավարական խնդիրն է։ Բայց մի օրում, երկու օրում, երեք օրում բոլոր հարցերը չեն լուծվում․ մենք 2019 թ-ին ապացուցել ենք իրար հետ, որ այն հարցերը որ տասնամյակներով չեն լուծվել, այսօր հնարավոր է լուծել , իրար հետ պետք է աշխատենք, որ այդ հարցերը լուծենք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2019 թ-ին անցումային կառավարման շրջանը ավարտել են, հիմա պիտի անցնեն ռազմավարական կառավարման։ Այժմ նախատեսում են Հայաստանում ոռոգման համակարգի ռազմավարություն ընդունել։
Ապա Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում ռազմավարություն․ «Դա գիտե՞ք որն է․ մենք բոլորս հանդիպել ենք իրավիճակի, երբ տուն ենք կառուցում կամ գոմ, սկսում ենք քանդել, քաշել, հետո ասում ենք՝ ոնց որ մի պատուհան պետք է լինի, մի տարի ապրում ենք, տեսնում՝ մակերեսի հետ խնդիր ունենք, ասում ենք՝ մի հատ բալկոնում շուշաբանդ սարքենք։ Ռազմավարությունն էն ա, որ մի քիչ ուշ ես կառուցում, նստում, մանրամասն գծում ես, հասկանում ես՝ քանի՞ հոգու համար է, մեր ընտանիքն ենք պլանավուոմ՝ քանի երեխա ենք ուզում ունենալ, դնում ենք տեղանքի մեջ՝ ձմեռն արևը ընկնի էդ տան մեջ, ամառը՝ չընկնի և այլն»։
Նա պատճառաբանեց, որ երբ իրեն ասում են՝ ջուր չունենք, չի ասելու՝ շուտ արեք, գնացեք էդ խողովակները բերեք, քանի որ բերել են, բայց ջուր, միևնույն է, չկա։
«Ջուրը չկա, ինչի՞ չկա, որովհետև չի եղել նախագիծ, եկել են ընտրությունների ժամանակ ասել են՝ գնացեք, դավայ տրուբեքը բերեք, որ գնան քվեարկեն»,-ասաց նա ու հետաքրքվեց՝ խողովակները երբ են բերել, լսեց պատասխան՝ 2 տարի առաջ։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր քննարկվում է՝ արդյո՞ք Հայաստանում կա ջրի արտահանման հնարավորություն․ կարող է 21-րդ դարում ջրի խողովակները դառնան նավթամուղին հավասար կարևորության․ «Մենք ոչ թե ջրի պակաս ունենք, այլ ջրի հավաքելու ռեզերվուարների պակաս ունենք»։
Ապա վարչապետը մեկ խոստովանություն արեց․ «Այս մեկ ու կես տարում ես համոզվել եմ, որ ամեն ինչի շուրջ պետք է սկզբում մտածել, նոր խոսել»։
Մանրամասն՝ տեսանյութում․