կարևոր
589 դիտում, 1 օր առաջ - 2024-12-03 12:17
Աշխարհ

«Եվրամայդանը» Թբիլիսիում, կամ Արեւմուտքը տրամադրված է Վրաստանում իշխանությունը ուժով զավթելուն

«Եվրամայդանը» Թբիլիսիում, կամ Արեւմուտքը տրամադրված է Վրաստանում իշխանությունը ուժով զավթելուն
Չնայած որոշակի անորոշությանը, որն առաջացել էր Թրամփի ընտրությունից, ի սկզբանե կասկած չկար, որ Արեւմուտքը կոշտ է տրամադրված Վրաստանում իշխանության խաղաղ վերաբեռնման դեմ։

Իրադարձությունների ընթացքը գործնականում կրկնում է 2013ի նոյեմբերին սկսված Կիեւի Եվրամայդանը, որն ի վերջո հանգեցրեց 2014 թ-ին Ուկրաինայում հեղաշրջման։ Նույն «խաղաղ ցուցարարները» թաքցնում են իրենց դեմքերը, ջարդում ու այրում շուրջբոլորը, ընդդիմության նույն մեղադրանքները՝ «երեխաներին ծեծելու» եւ արեւմտյան դիվանագետների կողմից ուժի չափից դուրս կիրառման զայրացած հայտարարությունները։

Ուժային սցենարի մեկնարկի ձգանը մասամբ հենց վրացական իշխանոթյան գործողություններն էին։ Նորընտիր խորհրդարանի ճանաչմանն ընդդիմությանն աստիճանաբար հասցնելու եւ մինչեւ տարեվերջ առանց կտրուկ քաղաքական հայտարարությունների նախագահի վերընտրման գործընթացն ավարտելու փոխարեն, իշխանությունը, փոխաբերական իմաստով, որոշել է Արեւմուտքին ցույց տալ ծայրը։ Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է. «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլեւս օրակարգ չդնել մինչեւ 2028 թ-ը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հարցը»: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է եվրոպացի բյուրոկրատներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսել «ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ արժանապատվորեն», ուստի Վրաստանի համար «կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրվելը դիտարկել որպես ողորմություն՛: Նույն օրը Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում կոչ է արել չճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կրկնակի ընտրություններ անցկացնել, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլիի, վարչապետ Կոբախիձեի եւ իշխող «Վրցական երազանք» կուսակցության առաջնորդ Ղարիբաշվիլիի դեմ: Գրեթե միաժամանակ Բրյուսելն ու Վաշինգտոնը խայծը տվեցին վրացական ընդդիմությանը, եւ բողոքի ակցիաներ սկսեցին Թբիլիսիում եւ այլ քաղաքներում, որոնք հանգեցրին իշխանության հետ շարունակվող ուժային դիմակայության։Բորբոքված կրքերը մարելու փորձերում վարչապետ Կոբախիձեն նոյեմբերի 29-ին հայտարարել է՝ «մենք հավատարիմ ենք մեր եվրոպական ուղեգծին», ինչպես նաեւ հաստատել Է ԵՄ-ին ասոցիացված անդմակցության գծով պարտավորությունները կատարելու Վրաստանի պատրաստակամությունը, եւ եթե 2028 թ-ի վերջին Եվրամիությունը բանակցություններ սկսի, ապա 2030ին երկիրը պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն: Թվում է, թե իշխանությունը կասկածի տակ չի դնում Վրաստանի եվրոպական ապագան։ Սակայն ընդդիմությունը չցանկացավ լսել այդ խոսքերը, եւ հեղաշրջման թափանիվն արդեն գործարկվել է։ Ամեն օր ցուցարարները բարիկադներ են կառուցում քաղաքի կենտրոնում, խարույկներ վառում եւ քարկոծւմ խորհրդարանի շենքն ու ոստիկանությունը, ինչպես նաեւ հրավառ կրակները օգտագործում են որպես հրանետ: Եվ ամեն գիշեր ոստկանությունը հատուկջոկատայիններով ցրում է ամբոխին պղպեղի սփրեյներով ու ջրցան մեքենաներով ու մաքրում բարիկադները։ Ընդ որում, ինչպես եւ Կիեւում Եվրամայդանի ժամանակ, Թբիլիսիում «խաղաղ ցուցարարների» գործողություններից տուժել են ուժային կառույցների արդեն մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Այս կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ խորհրդարանի մոտ ցույցն ամբողջությամբ դուրս է եկել հավաքների եւ ցույցերի մասին օրենքով նախատեսված շրջանակներից եւ միանգամայն բռնի բնույթ է ստացել: Սակայն դա չի կանգնեցրել ցուցարարների գործողությունները։ Ընդդիմության առաջին շարքերում է նաեւ Վրաստանի արեւմտամետ նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունները լրանում են դեկտեմբերի կեսերին (Վրաստանը խորհրդարանական հանրպետություն է, եւ նախագահի գործառույթները նրանում բավականին սահմանափակ են)։ Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 14-ին նշանակված են նոր նախագահի ընտրությունները (ընտրիչների կոլեգիան, որը բաղկացած է խորհրդարանի պատգամավորներից եւ իշխանության տեղական ընտրովի մարմիններից), իսկ դեկտեմբերի 29-ին՝ նրա երդմնակալությունը, միանգամայն տրամաբանական է, որ նա չի ճանաչում նորընտիր խորհրդարանը եւ կտրականապես հրաժարվում է լքել իր պաշտոնը: Դիմակայություն բորբոքելով եւ փաստացի պետական հեղաշրջման կոչ անելով՝ Զուրաբիշվիլին նոյեմբերի 30-ին հայտարարել է. «ես մնում եմ ձեր նախագահը։ Լեգիտիմ խորհրդարան գոյություն չունի։ Համապատասխանաբար, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարողանա նոր նախագահ ընտրել։ Այսպիսով, երդմնակալության արարողությունը չի կայանա։ Եվ իմ մանդատը շարունակվում է, մինչեւ չլինի լեգիտիմ ընտրված խորհրդարան»։Ընդդիմությանը աջակցել են նաեւ մի շարք բարձրաստիճան վրացի դիվանագետներ, իսկ նրանցից մի քանիսը՝ ԱԳ փոխնախարարներից մեկը եւ Բուլղարիայում, Նիդեռլանդներում, Լիտվայում եւ ԱՄՆ – ում Վրաստանի դեսպանները, հրաժարական են տվել: Ընդ որում՝ Լիտվայում Վրաստանի դեսպանը հայտարարել է. »Վրաստանը Եվրոպա է»՝ գործնականում հնչեցնելով Կիեւի Եվրամայդանի իրադարձությունների ժամանակ ի հայտ եկած կարգախոսը՝ «Ուկրաինան Եվրոպա է»։ Տասնամյա վաղեմության նույն հետագծերով հնչում են նաեւ արեւմտյան երկրների հայտարարւթյունները։ ԱՄՆ պետդեպարտամենտը նոյեմբերի 30-ին դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ հայտարարելով, որ «վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը։ ԱՄՆ-ը դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափազանց մեծ կիրառումը վրացիների դեմ, որոնք ձգտում են իրացնել հավաքների եւ ինքնարտահայտման իրենց իրավունքները, ներառյալ խաղաղ բողոքի ազատությունը»:Ֆրանսիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 29-ին նույն կերպ հայտարարել է.

«Խաղաղ ցուցարարների «դեմ» բռնաճնշումների» վերաբերյալ ճիշտ նույն «մտահոգությունները», ինչպես եւ «ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման դատապարտումը», արտահայտել են արեւմտյան դիվանգիտական գերատեսչությունները Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Դատելով ամենից՝ Վրաստանում իրավիճակին սպառնում է հետագա «ուկրաինացում», եթե հիշենք, որ Կիեւում Եվրամայդանը սկսվեց հենց Ուկրաինայի նխկին նախագահ Յանուկովիչի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշումից հետո։

Ուկրաինայի հետ անալոգիան այնքան ակնհայտ է բոլորի համար, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նոյեմբերի 30-ին հատուկ նշեց. «Ի տարբերություն 2013ի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով եւ, ամենակարեւորը, փորձառու եւ իմաստուն մարդկանցով: Մայդանի սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում»։ Եթե վրացական իշխանությունը օրենքի շրջանակներում չդնի հանրահավաքների մասնակիցներին, ապա առաջիկա շաբաթներին կարելի է ակնկալել ուկրաինական սցենարի շարունակություն՝ Թբիլիսիում եւ շրջաններում վարչական շենքերի գրավում (չէ որ փողոցում արդեն ձմեռ է եւ պետք է ինչ-որ տեղ տաքանալ), ցուցարարների մոտ զենքի ի հայտ գալը (ինչպես ուժային կառույցներից դրա ուժային գրավումը, այնպես էլ արեւմտյան դիվանագետների միջոցով մատակարարումները), իսկ հետո իրադարձությունների հանգուցալուծմանը մոտ՝ ցուցարարների եւ ոստիկանների գնդակահարումն «անհայտ դիպուկահարների» կողմից, որոնք միշտ հայտնվում։

Ի դեպ, Կիեւում 10 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան հետաքննել, թե ով է կրակել Մայդանում ցուցարարների վրա։ Սկզբում ձգձգեցին հարցը եւ ոչնչացրին բոլր հետքերը, իսկ հետո այն բոլորովին էլ արդիական չդարձավ։ Միանգամայն կանխատեսելի է, որ Արեւմուտքի ճնշման ներքո դա կարող է ավարտվել նաեւ ընդդիմության հետ համաձայնությամբ եւ պետական հեղաշրջմամբ Թբիլիսիում, իսկ հետագա «ժողվրդավարական» խորհրդարանական ընտրությունները կամրագրեն իշխանազավթումը եվրոպամետ կուսակցությունների կողմից։

Առաջիկա շաբաթներին ակնհայտ կդառնա, թե ինչ ճանապարհով կգնա Վրաստանը, բայց հույս ունենանք՝ ոչ ուկրաինական ճանապարհով։

 

Եգոր Վոլկով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի