|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու արևմտյան երկրների փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- ասել է դիվանագետը։
«Չենք բացառում, որ նպատակը իշխանափոխության «մայդանի» սցենարն իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրներն ճնշում են գործադրում շատ ինքնիշխան պետությունների վրա։