| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր իրավական գնահատական է պահանջել` քաղաքական ակցիաներում երեխաների ներգրավելու հետ կապված. հայտնում է glavcom.ua-ն:
«Ես շոկի մեջ էի, երբ Արհմիությունների տանը գտան 12-ամյա աղջկա, ով 3 շաբաթ հետախուզման մեջ էր։ Այդ ողջ ընթացքում, այսպես կոչված, Մայդանի շտաբի կազմակերպիչները ոչ միայն տեսել էին այդ աղջկան, այլ նաև օգտագործել նրան ինչ-որ աշխատանքների համար։ Առանց փաստաթղթերի երեխային տեղավորել են չգիտես` ինչ բնակարանում, և ոչ ոք չի հետաքրքրվել նրա ճակատագրով ու առողջությամբ։ Պարզվում է՝ Մայդանը լիովին անօրինական և անբարոյական կերպով ներգրավում է անչափահաս երեխաների։ Կենդանիների հեղափոխություն»,- ասել է նա։