կարևոր
205 դիտում, 4 ժամ առաջ - 2024-11-27 16:31
Հասարակություն

Իզմիրի (Զմյուռնիա) Մենեմեն գավառի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Իզմիրի (Զմյուռնիա) Մենեմեն գավառի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Թուրքական www.izmirdesondakika.com.tr/ լրատվակայքն անդրադարձել է Զմյուռնիա նահանգի հայկական եկեղեցիներից մեկին։ Այդ մասին հայտնում է www.akunq.net կայքէջը։ Աղբյուրի համաձայն՝ 19-րդ դարում կառուցված և երկար տարիներ որպես ռազմական պահեստ օգտագործված սույն եկեղեցին գտնվում է Մենեմեն գավառի Էսաթփաշա թաղամասում։

Թեև եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 19-րդ դարում։ Կառույցը տեղակայված է մինչև 1924 թ․ որպես Հայկական թաղամաս հայտնի, իսկ հետագայում Էսաթփաշա թաղամասում ընդգրկված Դեյիրմենդաղ լեռան արևելյան լանջերին։ Եկեղեցին երկար տարիներ օգտագործվել է որպես ռազմական պահեստ։

 Ճարտարապետական առանձնահատկությունները  

Եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները մատնանշում են, որ այն կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Թեև կառույցի արևելյան ճակատի առջևից ճանապարհ է անցնում, սակայն դեպի նրա մուտք տանող որևէ ուղի կամ աստիճան գոյություն չունի։

Եկեղեցու ներկայիս վիճակը

Եկեղեցու արտաքին ճակատի ծեփերը մեծամասամբ թափված են, իսկ մյուս բոլոր ճակատներին կարելի է սվաղի մնացորդների հանդիպել՝ բացառությամբ հարավային ճակատի։ Ներքին պատերը թեև բնության և մարդու ձեռքով ավիրման են ենթարկվել, սակայն կառույցն ընդհանուր առմամբ կարողացել է պահպանվել։

Թուրքական աղբյուրը վերջում հույս է հայտնում, որ եկեղեցին կվերականգնվի և կվերաբացվի որպես գրադարան։

https://www.izmirdesondakika.com.tr/izmir-menemende-bulunan-surp-sarkis-ermeni-kilisesi

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net