Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Ամենափրկիչ (թուրք․ անվանումը՝ Բեյազ Քիլիսե, քրդական անվանումը՝ Դերա Գելի) ժայռափոր հայկական եկեղեցին կառուցվել է 200 տարի առաջ Վան նահանգի Մոկս գավառում (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Բահչեսարայ)։ Դարեր անց անգամ եկեղեցին, չնայած ավիրված լինելուն, շատ այցելուներ է ունենում։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վան նահանգի Մոկս գավառին պատկանող Ալթընդերե թաղամասի ճանապարհի վրա կառուցված այս սրբավայրը հաճախ է ենթարկվում գանձագողերի ավերածություններին։ Այն դեպքում, երբ գանձ որոնողները մեծ փոսեր են փորում եկեղեցում, հովիվներն էլ իրենց հերթին անձրևոտ կամ ձյունոտ եղանակներին այն որպես պատսպարան են օգտագործում իրենց անասունների համար։
Հրապարակման վերջում նշվում է, որ մեծ հիացմունքի արժանի սույն եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին, իսկ պաշտոնյաները որևէ բան չեն ձեռնարկում այս պատմական կառույցը պահպանելու ուղղությամբ։
https://www.yenidogugazetesi.com/bahcesarayda-tarihi-miras-kayaya-oyulmus-beyaz-kilise
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net