|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:
Ձևավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, սկիզբը՝ 10:30-ին:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը:
Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: