կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 16:30
Մշակույթ

Իզմիրը (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) 1922 թվականին՝ մի գաղթականի թոռան շուրթերով

Իզմիրը (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) 1922 թվականին՝ մի գաղթականի թոռան շուրթերով

Գեորգ Պուլիմենոսը Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ) մասին տարբեր ուսումնասիրություններ կատարող հետազոտող է: Նա Իզմիրի Չեշմե գավառի մերձակայքում գտնվող Կատո Պանայիայից (ներկայիս Չիֆթլիքքյոյը) բռնագաղթած ընտանիքի թոռ էՆրա հետ զրուցել ենք իր վերջին՝ «Իզմիր. 1922 թ ճանապարհորդական ուղեցույց» աշխատության մասին:

ԳՅՈԶԴԵ ՅԸԼՄԱԶ

Սկզբում եկեք խոսենք Իզմիրի մասին ձեր աշխատանքերի, հրատարակումների մասին, ծանոթանանք ձեզ հետ:

Սկսած 1990-ական թվականներից ուսումնասիրում եմ Իզմիրի և նրա շրջակայքի պատմությունը, այդ թվում՝ պապիկիս ծննդավայրը՝ Չեշմեի մոտակայքում գտնվող Չիֆթլիքքյոյ գյուղը: Պատմության հիմնադրամի կողմից հրատարակված առաջին գործս եղել է հետևյալը․ Իզմիրում ծնված երկու լևանտացիների՝ Ալեքս Բալթացցիի ու Ջորջ Գալիդիեսի հետ կազմել ենք Իզմիրի հունարեն բարբառին վերաբերող մի բառարան: Դա համընկավ Իզմիր այցիցս անմիջապես հետո՝ 2010 թ․ լևանտացիների թեմայով խորհրդաժողովում բանախոս լինելուս հետ: Ավելի ուշ մասնակցեցի երկու մեծ ծրագրի, առաջինը Աքիլլես Չացիկոնստանտինուի հետ էինք իրականացնում․ այդ ծրագիրը վերաբերում էր Իզմիրի նավահանգիստը 1922 թ․ հրդեհից առաջ տեսքով թվայնացմամբ վերակազմմանը: Այդ աշխատանքը ներառում էր ափին գտնվող 200-ից ավել շենքերի մանրամասն գծագրերը, հարյուրավոր լուսանկարներ, քարտեզ և այդ թվում շենքերի, սեփականատերերի և բնակիչների պատմությունները: Այս երկու հատորանոց ուսումնասիրությունը 2018 թ․ հրատարակվեց և նախորդ տարի արժանացավ Աթենքի ակադեմիայի մրցանակին: Թե Աստված կամենա, ապագայում այն կթարգմանվի թուրքերեն: Մեկ այլ մեծ ծրագրերից, որում ես ակտիվ եմ, աշխատում էի Իզմիրի հրդեհից առաջ նրա տեսքի աշխարհագրության պատկերացման ուղղությամբ:

Դուք նաև ստեղծել եք 1922 թվականի աղետից առաջվա Իզմիրի տեսարժան վայրերը ներառող մի քարտեզ՝ «Զմյուռնիա-Իզմիրի պատմական քարտեզը»: Հրդեհված տարածքների քարտեզագրման գործի շատ դժվար լինելու պատճառով կարծեմ վեց տարի տևեց այդ գործը: Մեզ մի քիչ այդ աշխատության մասին կպատմե՞ք: Ի՞նչ կգտնենք այդ ուսումնասիրության մեջ: Այդ աշխատությունը հետագայում կարծեմ «Իզմիրի զբոսաշրջային ուղեցույցի» մաս դարձավ, այնպես չէ՞:

Իրականում Իզմիրի երկու քարտեզ եմ կազմել: Առաջինը ժամանակակից Իզմիրի քարտեզն է, որը պարունակում է ընթացիկ փողոցների ցանցերին վերաբերող թե՛ գոյություն ունեցող և թե՛  կորուսյալ վայրերի տեղադրությունները: Այդ աշխատությունս 2017 թ․ հրատարակվեց հունարեն: Իսկ մյուս քարտեզը հին Իզմիրի՝ 1922 թ․ առաջվա քարտեզն է, և այո, հրկիզված շրջանների քարտեզագրումը չափազանց դժվար է: Դա հաջողացնելու նպատակով օգտագործել եմ և՛ հրդեհից առաջ, և՛ հրդեհից հետո կազմվված շատ ու շատ հատակագծեր և քարտեզներ: Ինչպես նաև օգտագործել եմ հրդեհից անմիջապես հետո հին փողոցները դեռևս տեսանելի վիճակում պատկերող վերևից արված լուսանկարներ: Պատրաստածս քարտեզում նշել եմ նաև բացակայող եկեղեցու, դպրոցի, հյուրանոցի, սրճարանի, բանկի և այլ վայրերի կողքին դեռևս գոյություն ունեցող շենքեր, ինչպիսին է օրինակ մզկիթը: Այդ քարտեզը տպագրվել է 1922 թ․ Իզմիրի ճանապարհորդների օգտագործած ձևով. կազմածս քարտեզը որոշեցի ներառել ճանապարհորդական ուղեցույցի մեջ, որ օգտակար լինի նաև ներկայիս Իզմիրի պատմությամբ հետաքրքրվողների համար: «Իզմիրի 1922 թ․ ճանապարհորդական ուղեցույցը» թարգմանվել է թուրքերեն և շուտով կհրատարակվի «Ալթայ սպորտ» կրթական հիմնադրամի կողմից: Քարտեզները ներառող աշխատություններիս մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել http://gpoulimenos.info/tr/ կայքում:

Հրանտ Դինք հիմնադրամում KarDes  անունով մի հավելված կա այն անհատական ճանապարհորդական ուղեցույց-հավելված է, բջջային հետախոսների միջոցով անվճար ներբեռնելու հնարավորությամբ և ծրագրավորվել է Ստամբուլի բազմամշակույթ ժառանգությունը բացահայտել ցանկացողների համար՝ թուրքերեն և անգլերեն լեզուներով: Հնարավորություն է տալիս ուղևորություն կատարել մեր հիշողության մեջ: Այս քարտեզը կարո՞ղ է արդյոք վերածվել այսպիսի մի հավելվածի: Ինչպե՞ս դա կարելի է անել: Վայրերի պատմությունները կարո՞ղ ենք լսել KarDes-ում, Ձեր քարտեզի միջոցով այդպիսի բան հնարավո՞ր է:

Համոզված եմ, որ հնարավոր կլինի իմ քարտեզը KarDesի պես մի հավելվածի վերածել: Իրականում մենք արդեն իսկ նման բան արել ենք, կարող եք այստեղ գտնել՝ http://gpoulimenos.info/tr/kaynaklar/etkilesimli-harita :

Այդ քարտեզում ավելի մանրամասն տեղեկություններ ապահովող թուրքերեն, հունարեն, անգլերեն կայքէջերի հղումների հետ միասին կարող եք գտնել որոշ լուսանկարներ, գոյություն ունեցող և անհետացած Իզմիրի վայրերը: Իհարկե, բջջային հեռախոսիների համար այս հավելվածը առավել կիրառելի կլիներ, կկիրառվեր GPS, որն օգտատերին կուղղորդեր տվյալ վայրեր:

http://www.agos.com.tr/tr/yazi/26058/bir-mubadilin-torunundan-1922-yilinda-izmir

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net