|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը երեքշաբթի օրը հաստատել է ամերիկյան իշխանությունների կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը՝ ATACMS հեռահար հրթիռներ օգտագործել՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար:
«Քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել, ուկրաինացիները կարող են ATACMS- ներ գործի դնել պաշտպանության համար», - ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ:
Ռայդերը հստակեցրել է, որ ներկայումս ամերիկյան հեռահար հրթիռներով հարձակումները կենտրոնացած են Կուրսկի շրջանի վրա։