|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը մոտ չորս մղոն առաջ է շարժվել դեպի Գազայի հատված՝ հյուսիս-արևմուտքից և արևելքից մինչև Գազա քաղաքից հարավ․ քաղաքն ինքը փաստացիորեն կտրված է մնացած գոտուց իսրայելական զինվորականների կողմից:
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան Planet Labs ընկերության արբանյակային պատկերներին։
Ըստ հրապարակված պատկերի՝ ենթադրվում է, որ իսրայելական տանկերն ու զրահատեխնիկան հասել են Ալ-Շատի փախստականների ճամբարի մոտ գտնվող տարածք։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գեներալ Դանիել Հագարին հայտարարել էր, որ Իսրայելի հյուսիսային սահմանը լավ պատրաստված է ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար։
Նախկինում հաղորդվում էր, որ ՑԱԽԱԼ-ը նախատեսում է ծովի երկայնքով ձգվող Գազայի հատվածը երկու մասի բաժանել։ Միաժամանակ հաղորդվում է, որ գործողության ընթացքում Գազայում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի առնվազն 12 հրամանատար։
Հիշեցնենք, երեկ Իսրայելի բանակը 3 ժամ էր տևել անկլավի բնակիչներին՝ հյուսիսից հարավ անվտանգ տարհանվելու համար։