|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրահանգել է չեղարկել Իրանի դեմ ծրագրված հարվածները. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանն անօդաչու է խոցել միջազգային ջրերում: Երեկ երեկոյան մենք լիովին պատրաստ էինք պատասխանի` երեք տարբեր օբյեկտների հարվածելով, սակայն ես հարցրեցի` որքա՞ն մարդ կզոհվի: «150, պարո'ն»,- պատասխանեց ինձ գեներալը։ Հարվածից 10 րոպե առաջ ես չեղարկեցի որոշումը, դա անհամաչափ պատասխան էր անօդաչու խոցելուն»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Թրամփը նաև հավելել է, որ Իրանը երբեք չի կարողանա ԱՄՆ-ի և աշխարհի դեմ միջուկային զենք ստեղծել:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանին հարվածելու որոշումը: