|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Պենտագոնը չի հաստատում Թուրքիայի կողմից՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխության դիմաց պահանջների առաջադրումը, հայտարարել է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես չեմ կարող հաստատել այդ ցուցակի հավաստիությունը», - ճեպազրույցի ժամանակ հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Այսպես է նա մեկնաբանել հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը հավանություն տալու համար պահանջում է եվրոպական երկրների կողմից զենքի արտահանման սահմանափակումների վերացում, իրեն ընդգրկելը նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրում եւ ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկում:
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող ասել «այո» Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին: Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա այն վայրը, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»: