|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մոսկվային եւ Կիեւին առաջարկել է ապրիլի 21-ից քառօրյա «Զատկի զինադադար» հաստատել:
«Այսօր ես կոչ եմ անում չորսօրյա մարդասիրական դադար ԱԱվագ շաբաթվա ընթացքում՝ սկսած Ավագ հինգշաբթի օրվանից մինչեւ Զատկի կիրակի (ապրիլի 24), որպեսզի բացվեն մի շարք մարդասիրական միջանցքներ», — լրագրողներին ասել է Գուտերեշը, գլխավոր քարտուղարի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 19-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում հայտնել են Մարիուպոլում «Ազովստալ» - ից զինվորականների եւ զինյալների դուրս գալու (որոնք կամավոր վայր կդնեն զենքը) համար Մոսկվայի ժամանակով 14:00-ին մարդասիրական միջանցք բացելու մասին: