| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելի ղեկավարները պետք է գիտակցեն, որ ազգային անվտանգությունը «փլուզվել է և այլևս անընդունելի է» և պետք է թարմացվի, ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է հոկտեմբերի 7-ի իրադարձությունները կանխելու անընդունակ կառավարության ձախողումը հետաքննող անկախ քաղաքացիական հանձնաժողովը:
«Հիմնական ենթադրությունները, որոնց վրա հիմնված է անվտանգության հայեցակարգը, պետք է կրկին ու հաճախ վերանայվեն: Իրավիճակի համակարգված գնահատումը պետք է ներառի նոր սպառնալիքների և հակառակորդի փոփոխվող մտադրությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր ոլորտների փորձագետների ներգրավումը հետախուզության և ռազմավարության աշխատանքներում: Կասկածից վեր է, որ պետք է ճանապարհ գտնել շտաբներում տարբեր մակարդակներում, ընդհուպ մինչև վարչապետի, գործընթացները կարգավորելու համար»,- ավելի քան չորս ամիս աշխատանքից հետո գրել է հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցում։
Փաստաթուղթը իսրայելական հետախուզական ծառայություններին կոչ է անում «մշակել հուսալի և արդյունավետ մեխանիզմներ՝ վճռականորեն պայքարելու այն թյուր պատկերացումների դեմ, որոնք գրեթե անխուսափելիորեն կառաջանան որոշում ընդունողների շրջանում»:
Հանձնաժողովը միաժամանակ խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել Լիբանանում, Գազայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում «վաղվա օրվա» ռազմավարությանը, ինչպես նաև հարավում անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
«Հսկողությունը, կրակը, հրամանատարությունը պետք է թաքցվեն թշնամուց և պաշտպանված լինեն սովորական և արտակարգ իրավիճակներում, մինչդեռ քաղաքացիական պաշտպանության համակարգը պետք է վերակառուցվի և մինչև բանակի ժամանումը կարողանա կատարել իր խնդիրը՝ պաշտպանելու համար բնակեցված տարածքները»,- եզրակացության մեջ նշել է հանձնաժողովը: