Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում ներկայացվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին. «Ես ասում եմ, որ Հայաստանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի գործում, և ձեր զեկույցով դուք հաստատում եք, որ ոչ միայն այդ հանձնաժողովը չի գործում, այլև այն չկա: Եզրակացությունը Քրեական օրենսգրքով արգելված տարբեր արարքների մասին տեղեկատվություն է, որը հանցագործության մասին համապարփակ հայտարարություն է: Դրանք են՝ ՀԾԿՀ-ն իր տեղում չի եղել, և «Գազպրոմ Արմենիա»-ն ինչ ներդրումներ ցանկացել, կատարել է, անհիմն, որը կորուստների նվազմանը ուղղված չի եղել: Հարկերը նվազեցրել են, սակագնի մեջ ինչ ծախս ասես մտցրել են, կորուստների կրճատման համար ներդրումներ չեն արել»:
Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ պետք չէ անօրինականությունները վերագրել օրենքի բացերին, քանի որ մարդիկ «օրը ցերեկով թալանել են և պետք է պատասխան տան»: «Արդյո՞ք հանձնաժողովի գործունեության ընթացքում որևէ մեկի պատասխանատվության հարց բարձրացվելու է, արդյո՞ք եզրակացությունը ուղարկվելու է դատախազություն, ՀԾԿՀ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Վարդան Այվազյանը նախ չհամաձայնեց այն ձևակերպման հետ, թե Հայաստանում չկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Եվ պնդեց, որ օրենքի բացն է պատճառը, որ ով որքան աշխատավարձ ուզում է` իր աշխատողին տալիս է: Ինչ վերաբերում է հանցագործության մասին հողորդում տալուն, Վարդան Այվազյանը կարծիք հայտնեց, որ հարցը դատախազություն դիմելու մեջ չէ, հակառակը,` հիմա իրենք հրապարակային ներկայացնում են եզրակացությունը, եթե դատախազությունը համարի, որ այդտեղ հաղորդում կա հանցագործության մասին, թող վերցնեն այդ եզրակացությունը, ուսումնասիրեն: