|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձևավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է:
Բանն այն է, որ թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություններով՝ վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: Հավելենք, որ վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում